|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել:
«Երեկվա ուղիղ եթերի կարեւոր արձագանք. ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել: Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը եւ ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին: Սա խնդիր է, որով պետք է զբաղվի կառավարությունը: Բայց նաեւ յուրաքանչյուր աշխատանք փնտրող պետք է զբաղվի ինքն իրենով: Կներեք, որ այսպես եմ ասում: Ես, օրինակ, ամեն օր զբաղվում եմ ինքս ինձնով»,- գրել է նա: