|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պայքարը հանուն պետության է, հանուն հայրենիքի փրկության է, մենք նպատակ չունենք, ցանկություն էլ չունենք գալու իշխանության։ Մենք պատրաստ ենք սատարել վաղվա իշխանությանը, որը պատրաստ է արժանապատիվ պահել ՀՀ և ԱՀ շահերը, որը պատրաստ է չուրանալ, ինչպես սրանք ուրացան, մեր զինվորների արյունը, այս հողատուները։ Այս մասին Ազատության հրապարակում համազգային հանրահավաքին ասել է Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ հայրենիքի փրկությունը պետք է սկսվի այս հողատուի, այս դավաճանի հեռացումով։
Շարմազանովը հայտարարեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն այսօր և շուտափույթ հրաժարականի ինքնակամ դիմում ներկայացնի, իրենք չեն զբաղվի ակտիվ քաղաքականությամբ, բայց հողատուն պետք է հեռանա, մենք հայրենիք չունենք, որտեղ կա թուրքի առաջ կապիտուլյացիայի ակտ ստորագրած, պարտված ղեկավար։