|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հինգ հարյուր ոստիկաններ կպահպանեն Հաջիա Սոֆիան ամեն օր. հուլիսի 27-ին լրագրողներին ասաց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես արդեն հայտնել էին, մուսուլմանական առաջին կրոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 24-ին՝ Էրդողանի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ 537 թ. կառուցված, 989 թ. երկրաշարժից հետո հայ ճարտարապետ Տրդատի կողմից վերանորոգված քրիստոնեական աշխարհի խորհրդանիշ տաճարը, 1453 թ. Կոստանդնուպոլսի անկումից հետո վերածվում է մզկիթի։ Նման կարգավիճակով գործում է մինչև 1934 թ. նոյեմբերի 24-ը, երբ աշխարհիկ Աթաթուրքի հրամանով մզկիթը վերածվում է թանգարանի։ Սակայն 86 տարի անց, 2020 թ. հուլիսի 10-ին Էրդողանի որոշմամբ Սբ. Սոֆիան դարձյալ վերածվում է մզկիթի։