|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սիրիայի ափերի մոտ տեղակայված են իրանական ռազմանավեր: Այդ մասին Jame-Jam թերթին տված հարցազրույցում ասել է Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, փոխծովակալ Հաբիբուլա Սայարին. տեղեկացնում է salamnews-ը:
Նրա խոսքերով` միջազգային ջրերը պատկանում են բոլորին, եւ իրանական նավերը, միջազգային նորմերին համապատասխան, կարող են այնտեղ գտնվել:
«Իրանը պետք է ուժեղացնի իր բնական պաշարների, սահմանների եւ շահերի պաշտպանության հնարավորությունները: Մենք կարող են մեր ներկայությունն ապահովել բոլոր միջազգային ջրերում: Այնպես, ինչպես մեր ներկայությունը կա Սուդանում, Շրի Լանկայում, Ջինութիում, կարող ենք գտնվել նաեւ Լաթակիայում` միջազգային նորմերին համապատախան»,- հայտարարել է փոխծովակալը: