|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
ԱՄՆ-ի՝ իր ռազմանավերը Սև ծով ուղարկելը սադրիչ գործողություն է՝ Ռուսաստանի «նյարդերի վրա խաղալու» համար: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Ըստ ռուս դիվանագետի՝ ԱՄՆ ռազմանավերը «բացարձակապես ոչինչ» չունեն անելու Ռուսաստանի ափերի մոտ:
«Սրանք զուտ սադրիչ միջոցառումներ են, սադրիչ՝ բառի բուն իմաստով: Նրանք ստուգում են մեր ամրությունը, խաղում մեր նյարդերի վրա: Նրանք հաջողության չեն հասնի» - ասել է Ռյաբկովը:
Նա նաև նշել է, որ ամերիկյան նավերի կողմից զորավարժությունների անցկացումը իրենց բազայից հազարավոր մղոններ հեռու միշտ էլ աշխարհաքաղաքական գործիք է եղել: