|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի՝ իր զորքերն Ադրբեջան ուղարկելը Անկարայի ինքնիշխան որոշումն է: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի խորհրդարանի կողմից թուրքական զորքերն Ադրբեջան ուղարկելու մասին հրամանագրի հաստատումը ազդում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի վրա (Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան):
«Ո՛չ, սա նրա ինքնիշխան որոշումն է, որը, ըստ երևույթին, կապված է ռուս զինծառայողների հետ համատեղ խաղաղապահ կենտրոնում թուրք զինծառայողների մասնակցության հետ, որոնք կզբաղվեն համաձայնագրի իրականացման հետ կապված իրավիճակի տեխնիկական վերահսկմամբ»,- ասել է նա։
Նախօրեին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրի նախագահի հրամանագիրը, որը նախատեսում է մեկ տարի ժամկետով թուրք զինվորականների գործուղել Ադրբեջան: