|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոտ ապագայում կյանքի կկոչվի անօդաչու թռչող սարքերի՝ ուկրաինա-թուրքական համատեղ արտադրությունը. հայտնում է թուրքական Haberler.com կայքը:
Հաղորդվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Անկարայից պաշտոնական պատվիրակության՝ Ուկրաինա կատարած այցի ընթացքում՝ պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրի գլխավորությամբ:
Բացի ԱԹՍ–ներից, Դեմիրի և Ուկրաինայի ՊՆ ղեկավար Անդրեյ Տարանի միջև կնքված համաձայնագրով՝ նախատեսվում է նաև համատեղ ստեղծել ռազմանավեր։
«Այսպիսով՝ «Բայրաքթար»-ի վրա հույսը հետզհետե դառնում է ուկրաինական ողջ քաղաքականության առանցքային տարրը: Այլ հարց է, թե ինչ կարողություններով է Կիևը նախատեսում տեղակայել արտադրությունը և քանի անօդաչու սարք կհասնի ռազմաճակատ՝ հաշվի առնելով իշխանության բոլոր օղակներում ֆանտաստիկ կոռուպցիան», – գրում է ռուս լրագրող Յուրի Կոտենոկը։