|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Երկու ռուսական ընկերություններ կսկսեն նավթի ու գազի որոնողական աշխատանքները Արևելյան Միջերկրական ծովում: Այս մասին հայտնում է սիրիական «Ալ Սավրա» թերթը:
Ըստ թերթի` համաձայնագիրը ստորագրվել է Սիրիայի նավթի և հանքային ռեսուրսների նախարարության ու Capital Limited և East Med Amrit ռուսական նավթային ընկերությունների կողմից: Պայմանագրի համաձայն՝ Capital Limited-ը կանցկացնի հանքավայրերի ուսումնասիրություն 2250 քառ. կմ հեռու Տարտուսի ափից՝ Միջերկրական ծովի արևելյան մասում: Պայմանագիրը կնքվում է 25 տարի ժամկետով՝ գումարած ևս 5 տարի:
Երկրաբանական հետախուզական աշխատանքները նախատեսված են 48 ամսվա համար, անհրաժեշտության դեպքում կարող են երկարաձգվել 36 ամսով: Հանքավայր հայտնաբերելու դեպքում զարգացման վերջնական որոշում կկայացվի՝ հաշվի առնելով ածխաջրածինների արտադրության ներուժը։