|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մոսկվացիների մեկ երրորդը բացասական վերաբերմունք ունի արտասահմանից եւ Ռուսաստանի այլ տարածքներից եկածների նկատմամբ:
Ըստ Московские новости թերթի` այս տվյալը ստացվել է Մոսկվայի կառավարության անցկացրած փակ հարցման արդյունքում, որի այլ տվյալներ չեն հրապարակվում:
Հարկ է նշել, որ 2010-ին անցկացված այլ հարցումներից պարզվել է, որ միգրացիայի հարցը քաղաքի բնակիչներին ավելի շատ է հուզում, քան գործազրկության, էկոլոգիական եւ այլ հարցեր: Сова տեղեկատվական-վերլուծական կենտրոնի (զբաղվում է քսենոֆոբիայի հարցերով) տնօրեն Ալեքսանդր Վերխովսկին թերթին ասել է, որ Մոսկվայում ստացված տվյալները մոտ են համառուսականին. Ռուսաստանում միգրանտներին բացասաբար է վերաբերվում բնակչության 35 տոկոսը: