|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունիսի 4-ին կայացած Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար Ստեֆան Լանուան ներողություն է խնդրել մեր հավաքականի տղաներից նշանակած 11 մետրանոցի համար: Այս մասին Սարգիս Հովսեփյանը պատմել է Советский спорт-ի հետ հարցազրույցում:
«Իհարկե, տուգանային չի եղել: Բոլորը դա տեսան, մենք հանդերձարանում ևս մեկ անգամ դիտեցինք կրկնապատկերը»,- ասել է Լանուան:
Հիշեցնենք, որ հանդիպման 72-րդ րոպեին Ժիրկով-Հովսեփյան բախման ժամանակ մրցավարն արձանագրեց խախտում: Եվ 73-րդ րոպեին տուգանային հարվածն անվրեպ իրացրեց Պավլյուչենկոն:
Քանի որ նման իրավիճակներում «լավ է ուշ, քան երբեք» տարբերակը չի աշխատում, ուրեմն պահանջում ենք որակազրկել «կարճատես» մրցավարին: