|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել խաղաղօվկիանոսյան Գուամ հանրապետության ֆուտբոլային առաջնության ընթացքում:
Ֆուտբոլային «Ռովերս» ակումբի հարձակվող Էշտոն Սերբերը անհավանական հարվածով հակառակորդ թիմի դարպասը գրավելուց հետո, մոտեցել է տրիբունայի այն հատվածին, որտեղ նստած է եղել սիրեցյալը և ցույց է տվել նրան մարզաշապիկը, որտեղ ամուսնության առաջարկի մասին գրառում է արած եղել:
Խաղի մրցավարին հարձակվողի այս ռոմանտիկ արարքը ամենևին էլ դուր չի եկել և նա դեղին քարտի է արժանացրել ֆուտբոլիստին: Ֆուտբոլիստը այդ դեղին քարտին այդքան էլ ուշադրություն չի դարձրել, քանի որ նրա ընտրյալը համաձայնել է ամուսնության առաջարկին: