|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«International Champions Cup» մրցաշարի շրջանակներում «Լիվերպուլ»-ից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի և «Օլիմպիակոս»-ի հարձակվող Գևորգ Ղազարյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է հետևյալը.
-Շատ լավ շանսեր ունեինք հաղթելու համար: 2-րդ խաղակեսը շատ լավ անցկացրեցինք: Վերջին րոպեներին մրցավարը մեր օգտին չնշանակեց երկու 11 մետրանոց հարված: Լավ չէ, որ պարտվեցինք, սակայն դեռ մեկ խաղ ունենք անցկացնելու,-ասել է Ղազարյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին «Օլիմպիակոս»-ը կմրցի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: