Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե ամենաբարձր պաշտոնը, որի մասին երազում է, Կարսի նահանգապետի պաշտոնն է, վրդովեցրել է թուրքերին:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Կարսի նախկին նահանգապետ Նայիֆ Ալիբեյօղլուն հայտարարել է, թե այդ հողերը արյան գնով են վերցվել:
Թուրք գործչի այս հայտարարությունը Վ. Հովհաննիսյանն այսպես մեկնաբանեց. «Այո, այդ հողերը նվաճված են: Շատ կարեւոր խոստովանություն է անում այդ պարոնը: Հայաստանի այդ տարածքը նվաճված է: Արյունը, որի մասին նա խոսում է, հայերի արյունն է: Եվ երբ մենք պահանջում ենք Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում, հատուցում ասելիս նկատի ունենք հենց այն, ինչը այդքան զայրացրել է Կարսի նախկին նահանգապետին»: