|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
2023թ. փետրվարի 13֊ին Հալեպում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպ ժամանած Հայաստանի Հանրապետության միջազգային փրկարարական թիմի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանը և որոնողափրկարարական խմբի հրամանատար գնդապետ Սերգեյ Բիձյանը հանդիպել են Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ։
Բադալյանը խորին ցավակցություն է հայտնել Հալեպում գրանցված երկրաշարժի անմեղ զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։ Նա նշել է, որ Սիրիան Հայաստանում ընկալվում է որպես բարեկամ երկիր և նման իրավիճակներում Հայաստանը պատրաստակամ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։
Այնուհետև փրկարարական խմբի գնդապետ Արմեն Գևորգյանը ներկայացրել է անցնող օրերին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և շնորհակալություն հայտնել Հալեպի նահանգապետարանի կողմից ցուցաբերված աջակցության համար։
Հ.Դիյաբը դրվատանքի խոսքեր է ուղղել հայ փրկարարներին` հանձնելով Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիրը։ Հալեպի նահանգապետ Հ.Դիյաբը և ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բ.Բադալյանը կարծիքներ են փոխանակել հայ֊սիրիական բազմաբնույթ հարաբերությունների վերաբերյալ։