|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ փետրվարի 15–ին, այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ հանդիպել է փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաեւ ծանոթացել ՀՀ-ի կողմից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին:
Ինչպես Yerkir.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ից, որոնողափրկարարական խմբի հրամանատարը նախարար Միրզոյանին է ներկայացրել աղետից տուժած քաղաքում հայկական փրկարարարների կողմից կատարած աշխատանքները՝ նշելով, որ գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է փլատակներից դուրս բերել երեք մարդու: