|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունիսի 17-ին Հալեպում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդիպեց Հալեպի նահանգապետ Մոհհամադ Վահիդ Աքքադի հետ:
Տիգրան Գևորգյանը կարևորեց գլխավոր հյուպատոսության և նահանգային իշխանությունների միջև ավանդաբար եղած արդյունավետ համագործակցության շարունակությունը:
Կողմերը քննարկեցին Սիրիայում առկա իրադրությունը, նահանգի սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիները:
Ընդգծելով Սիրիայի հասարակական կյանքում հայ համայնքի ունեցած կարևորագույն դերակատարությունը` զրուցակիցներն անդրադարձան ստեղծված իրավիճակում Հալեպի հայության առջև ծառացած խնդիրներին:
Հանդիպման ընթացքում Մոհամադ Վահիդ Աքքադը Տիգրան Գևորգյանին ներկայացրեց նաև նահանգի հումանիտար իրադրության բարելավման նպատակով իրականացվող քայլերը: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության կայքը: