|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մարտի 27-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը Երևանում ՝ ԱՀ ներկայացուցչությունում, ԱՀ կառավարության շնորհակալագիր է հանձնել ջավախքաբնակ բարերար Ասքանազ Տաճատի Վարդապետյանին՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ԱՀ դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում կատարած անձնվեր աշխատանքների համար:
Ինչպես Yerkir.am-ին հայտնում են Արցախի ԱԺ-ից՝ Արթուր Թովմասյանը, առհասարակ, բարձր է գնահատել բարերարների դերը Արցախի կյանքում, երախտագիտությամբ ընդգծել Վարդապետյանների՝ արցախյան պատերազմների ընթացքում Արցախին ցուցաբերած նյութական և բարոյական մեծ օժանդակությունը, կարևորել ջավախքահայությանը մատուցած նրանց գերդաստանի ծառայությունները:
ՀՀ Արցախի ներկայացուցչության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, շնորհավորելով Ասքանազ Վարդապետյանին, նրանց ընտանիքին է հանձնել խորհրդանշական նվերներ:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ ԱԺ նախագահի խորհրդական Արպատ Ավանեսյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ասքանազ Վարդապետյանի հայրը ՝ Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը, պաշտոնատար այլ անձինք: