|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեռ հուլիսին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Հայաստանում սեպտեմբերին կբացվի հայ բարերարների ճեմուղի:
Այն ստեղծվելու է Հանրապետության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան ձգվող այգու տարածքում: Նախատեսվում է ճեմուղում տեղադրել Ալեքսանդր Մանթաշյանի, Միքայել Արամյանցի, Պողոս Նուբարի, Գալուստ Գյուլբենկյանի, Գրիգոր եւ Կարապետ Մելքոնյան եղբայրների եւ Ալեք Մանուկյանի արձանները:
Սեպտեմբերն անցավ, սակայն ճեմուղին այդպես էլ չբացվեց: Սփյուռքի նախարարի մամլո խոսնակ Անահիտ Անդրեասյանը «Երկիր»-ին տեղեկացրեց, որ ճեմուղին կբացվի մինչեւ տարեվերջ :
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` ճեմուղու բացումը ձգձգվում է, քանի որ արձաններից մեկը տեղափոխման ժամանակ վնասվել է: Մինչդեռ Անդրեասյանն ընդամենը նշեց, որ պատճառը տեխնիկական որոշ խնդիրներն են:
Հուսանք` արձաններն անգլուխ կամ անձեռք չեն մնա: