|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն իր «Ոչ մի բարձրագույն շքանշան» գրքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը` խոստովանելով, թե ինչպես է ինքը, բառի բուն իմաստով, աղաչել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չդնել պալատի քննարկմանը. տեղեկացնում է «Ազդակը»:
«ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վտանգված էին, քանի որ թուրքերին բարկացնում էր այն, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը պետք է քննարկվի Ներկայացուցիչների պալատում: Ոչ ոք չի հերքում, որ նման ահավոր աղետ է տեղի ունեցել, սակայն այդ հարցը պետք է քննարկվի բացառապես պատմաբանների մակարդակով»,- գրել է Ռայսը եւ հավելել. «Մենք թուրքերին խոսք ենք տվել...»: