|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օմբուդսմեն դառնալուց հետո Կարեն Անդրեասյանը համոզում էր, թե լրատվամիջոցներին դատական հետապնդումների գերին դարձրած` զրպարտությունը ապաքրեականացման մասին օրենքը, որը հսկայական տուգանքներ է նախատեսում ԶԼՄ-ների համար, սխալ չէ: Պարզապես դատավորներն են այն սուբյեկտիվորեն մեկնաբանում և վճիռներ կայացնում: Բայց ահա ինքն է դիմել ՍԴ` նույն այդ հոդվածները հակասահմանադրական ճանաչելու համար:
Փաստորեն, օմբուդսմեն Անդրեասյանը հավաստում է, որ իր իսկ նախաձեռնությունն այնքան էլ լավը չէր: Իսկ եթե սա մեղայական է, ապա հարց է առաջանում` սխալը վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացնե՞լն էր, թե՞ այդ հոդվածները սեփական նախասիրություններին համահունչ մեկնաբանելու` դատավորների պահվածքը: Իրականում զրպարտությունն ապաքրեականացնելու սահմանադրականության մեջ չէ խնդիրը. այդ սկզբունքը կիրառվում է բոլոր առաջադեմ երկրներում, այլ այն պարզ իրողության, որ իր այս քայլով օմբուդսմենը պարզապես ապացուցում է, որ իրավակիրառական պրակտիկայում ստեղծված արատավոր ավանդույթների առաջ նույնիսկ եվրոպական չափանիշներն ուղղակի անզոր են, և որ ցանկացած իրավական նորարարություն, փոփոխություն պարզապես հեշտությամբ դառնում է այդ ավանդույթները կենսագործելու լրացուցիչ միջոց: