|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Թուրքիայի ռազմաօդային ուժերը Դիարբեքիրի օդանավակայանում իջեցրել են Իրանից Սիրիա թռչող ինքնաթիռը։
Antonov տիպի բեռնափոխադրող ինքնաթիռի` Թուրքիայի օդային տարածք մտնելուն պես` թուրքական կողմն ինքնաթիռի անձնակազմից պահանջել է անհապաղ վայրէջք կատարել։ Որոշ ժամանակ անց Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկինք են բարձրացրել երկու F-16 տիպի կործանիչներ, որոնց ուղեկցությամբ իրանական ինքնաթիռը վայրէջք է կատարել Դիարբեքիրի օդանավակայանում։
Թուրքական կողմը կասկածներ ունի, որ իրանական ինքնաթիռում միջուկային զենք կա։ Ինքնաթիռում խուզարկություն է իրականացվում: