|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Կիևի քաղաքային ադմինիստրացիայի ղեկավար Ալեքսեյ Պոպովին հանձնարարել է «գտնել» Կիևի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկիին, որն արդեն 2 ամիս չի ներկայացել աշխատանքի :
Կիևի քաղաքապետն ընտրվում է ուղղակի ընտրությունների միջոցով. և նախագահի կողմից մեխանիկորեն հաստատվում էր մայրաքաղաքային ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնում: Սակայն 2010–ին մայրաքաղաքի մասին օրենքի մեջ կատարված փոփոխությամբ երկու պաշտոնները սահմանազատվել են։ Նոյեմբերին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Կիևի քաղաքային ադմինիստրացիայի ղեկավար նշանակեց Ալեքսանդր Պոպովին։ Այդ ժամանակից ի վեր Չերնովեցկիին քաղաքապետարանում չեն տեսել։
Երբ լրագրողները վարչապետ Ազարովին հարցրել են, թե որտեղ է Չերնովեցկին, վերջինս Պոպովին ասել է «Անպայման գտեք քաղաքապետին։ Հաղորդեք նրան, որ կիևցիները կարոտել են և շատ են ցանկանում տեսնել իրեն»։