|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ–ից Հայաստան գազամատակարարումն իրականացվում է բնականոն ռեժիմով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը, հղում անելով ռուսական աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը նախատեսում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանի գազամատակարարումը։
«Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումներն իրականացվում են սովորական ռեժիմով», - հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք` ռուսական գազի պայմանագրային գինը Հայաստանի սահմանին 2019 թվականից պաշտոնապես հաստատված է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Բայց ՀՀ–ՌԴ միջկառավարական պայմանագրի համաձայն՝ եթե Հայաստան մտնող գազի փաստացի կալորիականությունը (ստորին այրման ջերմությունը) ավելի բարձր է ստանդարտ հաշվարկային հիմքից, գինը համամասնորեն վերահաշվարկվում է։ Այս հիմքով ՌԴ–ից ներկրվող գազի բազային արժեքն այսօր կազմում է 177.53 դոլար, բայց ՀՀ սպառողների համար վերջնական սակագինը մնում է անփոփոխ՝ շնորհիվ էներգետիկ համակարգում ներքին վերաբաշխումների և կառավարության փոխհատուցումների։