|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հոկտեմբերի 18-24-ը Վանաձորի և Ալավերդու մի շարք հատվածներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Վանաձորում Հերացի փողոցի հարակից տարածքում փոշու պարունակության գերազանցում արձանագրվել է հոկտեմբերի 18-ին և 19-ին, իսկ Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 20-ին։ Վարդանանց փողոցի հարակից տարածքում գերազանցում չի արձանագրվել։
Ալավերդիում Սայաթ-Նովա փողոցում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է հոկտեմբերի 19-ին, 21-ին և 23-ին, իսկ Դեբեդի փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 18-ին, 19-ին և 24-ին։