|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Իշխանության օթյակից բռնություն քարոզող, խրախուսող և քաջալերող կառավարիչը ԱԺ-ում սադրանքն ու անկարգությունը գովերգելով՝ միայն տեղի ունեցածի վերաբերյալ իր գնահատականը չէր արտահայտում:
Վերջինս այդ ամենը հռչակում է որպես «աշխատանքային գործելաոճ»՝ գրեթե անթաքույց հայտարարելով, որ առաջիկայում ևս ներքաղաքական խնդիրները լուծելիս առաջնորդվելու են բռնությամբ և ճնշումներով:
Ասել, որ սա եզակի դեպք էր կամ անակնկալ դիրքորոշում, ակնհայտորեն՝ ոչ:
Սակայն առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում, որոնք ցանկացած պարագայում աշխատելու են պետության դեմ»: