|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի «գլադիատոր» Նարեկ Բաբայանը, պարզվում է, հենց «բոյ տալու» համար է բերվել ԱԺ։ Բաբայանը «ռազբորկաներում» կոփված, «սեւ գոտի» ստացած տղա է, եւ նրա համբավի մասին ՔՊ-ում բոլորը գիտեն։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրան ի սկզբանե ասվել է, որ բոլոր նիստերի սկզբից մինչեւ վերջին պահն իր ֆիզիկական ներկայությունը պետք է ապահովի դահլիճում, որպեսզի նման դեպքերում՝ կռիվների ժամանակ, իր առաքելությունն իրականացնի, եւ այդ պահը չուշացավ։
Իսկապես Բաբայանը երբեք չի խոսում, հարցեր չի տալիս, հայտարարություններ չի անում, բայց «պատվով» է կատարում իր առաքելությունը մշտապես նստած է նիստերի դահլիճում։