|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2026 թվականի հունիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Պատճառն այն էր, որ դատավորի օգնականը դատավորի զուգընկերուհին է եղել, որի մասին ԲԴԽ-ին հայտնի է դարձել օգնականի մի հրապարակումից: Սա, ըստ օրենքի, անթույլատրելի շահերի բախում է:
Նկատենք, որ Գիվի Հովհաննիսյանը եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (2008–2022 թթ.)։ Այդ ժամանակահատվածում պաշտպանել է նաև Նիկոլ Փաշինյանի շահերը «Մարտի 1-ի» գործով։
2022 թվականի օգոստոսի 1-ին նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, որին 4 տարի անց հեռացրին դատական համակարգից։ Արդյունքում իրեն համակարգից հեռացնելու գործով նախկին դատավորը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ»։