|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանն ավելի շատ տարածքների նկատմամբ է վերահսկողություն սահմանում հատուկ ռազմական գործողության գոտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Օրեցօր Ռուսաստանն ընդլայնում է իր ազատագրած տարածքները, շարունակում է նաև եռակողմ բանակցությունները՝ ուղղված հակամարտության կարգավորմանը՝ այդ ընթացքում հաղթելով մարտի դաշտում, և այս ակնհայտ է բոլոր ռազմական փորձագետների, այդ թվում՝ նույնիսկ Կիևի վարչակարգի ներկայացուցիչների համար», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել էր, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտնել էր, որ բանակցությունները նոյեմբերին կարող են անցկացվել Աբու-Դաբիում։