|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրոպան հասկացել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Սիրելի՛ բարեկամներ, ալելուիա՛։ Ամբողջ աշխարհը և, վերջապես, նաև Եվրոպան հասկացան, որ եթե ցանկանում ենք ավարտել Ուկրաինայում պատերազմը, ապա պետք է բանակցենք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։
Մենք այդ մասին խոսում ենք պատերազմի հենց սկզբից, հետևաբար Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ըմբռնման հարցում մի փոքր ավելի առաջ ենք անցել, քան մյուս երկրները»,- գրել է Ֆիցոն։