|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հետք»-ը գրում է․ «Գործարար Նարեկ Նալբանդյանին չի հաջողվել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտ» գործարանի ձեռքբերման գործարքը։ «ԱՄԻՕ» բանկին պատկանող գործարանը սեպտեմբերի 2-ին սնանկության դատարանի աճուրդում վաճառվել էր Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը: Վաճառքի գինը կազմել էր 11 միլիարդ 101 միլիոն դրամ։
2026 թ.-ի հոկտեմբերի 5-ին գործարանի սնանկության գործով կառավարիչը հաշվետվություն է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ աճուրդը համարվում է չկայացած։
Սնանկության դատարանի որոշումների ուսումնասիրությունից «Հետքը» տեղեկանում է, որ սեպտեմբերի 2-ին կայացած աճուրդի արդյունքները չեղյալ են համարվել, քանի որ հաղթող ճանաչված ընկերությունը չի վճարել 11 միլիարդ 101 միլիոն դրամը։ Այդ ամենից հետո Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը ցանկացել է 3 ամսով վարձակալել գործարանի գույքը, սակայն դատարանը թույլ չի տվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։