|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրահանձնաժողովը չի բացառում Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո ռուսական գազի ներմուծման հնարավորությունը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը չի պատրաստվում չեղարկել ռուսական գազի ներմուծման սահմանափակումները, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղ բանակցությունների ընթացքում։
«Մենք արդեն ունենք օրենսդրություն, որն արգելում է Ռուսաստանից գազի ներմուծումը, և այն կշարունակի գործել», - ընդգծել է Պինյուն։
Միաժամանակ նա չի բացառել հակամարտության ավարտից հետո ռուսական գազի մատակարարումների վերականգնման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն նախատեսում է մինչև 2027 թվականի աշուն ամբողջությամբ դադարեցնել ռուսական գազի ներմուծումը։