|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը։
«Այսօր մի ընտանիքում, որի սրտում պատերազմի ցավն ու Ռազմիկի հիշատակը հավերժ ապրում են, կրկին մանկան ճիչ է հնչել…
Երբեմն կյանքը երկար լռությունից հետո տուն է վերադառնում հենց այսպես՝ մի նոր սրտի բաբախով։ Եվ նրա անունն ասես հենց այս տան համար ընտրված լինի՝ ավետիս նոր կյանքի, վերադարձած լույսի և շարունակվող սիրո մասին։
Անչափ հուզված ու հպարտ եմ, որ եղել եմ փոքրիկ Ավետի՝ այսքան սպասված կյանքի ստեղծման ճանապարհին:
Բարի գալուստ, Ավե՛տ։
Դու իսկապես ամենագեղեցիկ ավետիսն ես…»,- գրել է բժշկուհի Դիանա Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ ավագ սերժանտ Ռազմիկ Հենրիկի Սահակյանը ծնվել է 2000 թվականին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում։ 2019 թվականին կիսատ թողնելով բուհական կրթությունը` նա զորակոչվել է բանակ։ Ռազմիկը 60 օրից պետք է զորացրվեր, երբ սկսվեց 44–օրյա պատերազմը։ Ծառայել է Գյումրու հակատանկային զորամասում, այնուհետև տեղափոխվել է Մարտունի 3։ Նոյեմբերի 7–ին տեղափոխվել է Մարտունի 2` օգնության շտապելով կռվող ուժերին։ Զոհվել է նոյեմբերի 8–ի լույս 9–ի գիշերը։