|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ը, զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է ունենա անհրաժեշտ տեսլականն ու փորձը՝ կազմակերպության՝ որպես բազմակողմ համագործակցության կենտրոնի դերը վերականգնելու և անհրաժեշտ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար։
Բացի այդ, Էրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվելիք առաջնորդների գագաթնաժողովին։