|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրվում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Այս պատերազմը կշարունակվի, և, ես կասեի նույնիսկ, այն սրվելու միտում ունի»,- աֆրիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը թեպետ շարունակում է աջակցել Ուկրաինային, սակայն ցանկանում է ընդլայնել երկխոսությունը Ռուսաստանի հետ։
«Թրամի վարչակազմը բաց տեքստով կողմ է արտահայտվում, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը զարգանա, ընդլայնվի և ընդգրկի հնարավորինս շատ ոլորտներ»,- ասել է Սերգեյ Լավրովը։