|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հռոմում չարտոնված երիտասարդական բողոքի երթի ժամանակ և դրանից հետո ոստիկանության կողմից բերման է ենթարկվել գրեթե 100 մարդ։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանական վարչությունը։
«Մենք 28 նախնական ձերբակալություն ենք կատարել ցույցից առաջ։ Սովորաբար դրանք պահվում են 12 ժամ։ 96 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, որոնցից 11-ը ստացել են տարբեր հանցագործությունների կասկածանքով ծանուցումներ», - հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հռոմում շաբաթ օրը տեղի է ունեցել երիտասարդական բողոքի երթ՝ Իտալիայի ռազմական հակամարտություններին ներգրավվածության դեմ խաղաղ ցույցից մի քանի ժամ անց։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են սկսվել վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման դեմ։
Ցույցերը տարածվել են նաև եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում։