|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Աերոֆլոտ» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում։ Sputnik Արմենիային տեղեկությունը հաստատեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։
SU 1995 չվերթը նախատեսված էր առավոտյան 05։30-ին, բայց ինքնաթիռը մեկնել է 08։04-ին և «Շերեմետևո» օդանավակայանի փոխարեն վայրէջք է կատարել Օմսկում։
Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի՝ ուշացումով են իրականացվելու նաև «Ազիմուտ», «FlyOne», «Աերոֆլոտ» ավիաընկերությունների Երևան-Մոսկվա թռիչքները, ինչպես նաև «Աերոֆլոտ» և «FlyOne» ավիաընկերությունների դեպի Կրասնոդար և Սոչի չվերթերը։