|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ բանակը պատրաստ է լայնածավալ գործողության իրականացնել օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափում։ Նա նաև հայտնել է, որ տարածքում կսահմանվի լիակատար շրջափակում։
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, հայտարարությունը հաջորդել է Հեբրոնի մերձակայքում տեղի ունեցած փոխհրաձգությանը։ Իսրայելի բանակի տվյալներով՝ երկու պաղեստինցի զինված անձ է սպանվել, իսկ կրակոցների հետևանքով զոհվել է երկու իսրայելցի զինծառայող, ևս երեքը՝ վիրավորվել։ Իսրայելական կողմը հայտնել է, որ հարձակումը կանխվել է։
Նեթանյահուի խոսքով՝ ուժերը կմտնեն հարձակվողների բնակության թաղամաս, կտարհանեն բնակիչներին, կխուզարկեն տները և կբռնագրավեն զենքերը։