|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ գերությունից վերադարձած զինծառայողներն այս պահին Բելառուսի տարածքում են: Նրանց հետ աշխատում է մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան:
Նշենք, որ գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին: Այն ժամանակ ՌԴ էր վերադարձել 103 զինծառայող, նույնքան զինծառայող էլ փոխանցվել էր ուկրաինական կողմին: