|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ստեփանավանում այսօր ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս 10 համակիրներ և ավագանու անդամի թեկնածուներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ։ Հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է նեկայացված ընդհանուր 24 անձի։ Նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ նշված քրեական վարույթով ձերբակալվել, ապա կալանավորվել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։