|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Bild»-ը գրում է, որ Մարին Լը Պենը 2027 թվականին Ֆրանսիայում կայանալիք ընտրություններից առաջ ավելի է ամրապնդում իր դիրքերը։ Նա մինչ այս էլ առաջատար էր՝ ըստ հարցումների արդյունքների, սակայն Ֆրանսիայում տիրող անկարգությունների ֆոնին ավելի է ամրապնդել իր դիրքերը։
Ուկրաինային օգնության տրամադրման դադարեցման կոչերով հանդես եկող Լը Պենի՝ աջակողմյան քաղաքական գործչի վարկանիշը վերջին շրջանում 32%-ից բարձրացել է 36%-ի։
Կանխատեսվում է, որ առաջիկա ընտրություններին հենց Լը Պենը վստահորեն կհաղթի բոլոր հնարավոր մրցակիցներին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են սկսվել վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության անկման դեմ։
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները շարունակելու են պատասխանատվության ենթարկել ջարդերի և թալանի բոլոր մասնակիցներին։