|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կապի մալուխները, տվյալների կենտրոնները, արհեստական բանականության, ինչպես նաև Մերձավոր Արևելքում էներգետիկ օբյեկտները կարող են դառնալ Իրանի պոտենցիալ թիրախները ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
«ԱՄՆ-ն արժեքավոր ակտիվներ ունի տարածաշրջանում։ Պատերազմի դեպքում մալուխները, տվյալների կենտրոնները և արհեստական բանականության հետ կապված օբյեկտները կարող են հայտնվել խոցման գոտում։ Հակամարտությունը վերսկսվելու դեպքում մենք ունենք ավելի ընդարձակ պլան», - ասել է Ռեզային «Drop State» պարբերականին:
Ինչպես նշել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, Իրանը ներուժ ունի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ գործողությունները շարունակելու համար: Նա նաև չի բացառել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ որպես պատասխան գործողություններ: