|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Գուստավ» ռեստորանի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում, հետախուզվում է։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Կառույցից գրություն են հասցեագրել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել ռեստորանի զուգարանում։ Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ անձը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։