|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին բանակցություններ են վարել Թեհրանում։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և աշխարհում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդման ուղիները։
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Մերձավոր Արևելքում ճգնաժամի՝ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու հարցում։ Արաղչին նշել է, որ տնտեսական համագործակցությունը լավ է ընթանում, և երկու երկրների միջև լուրջ խնդիրներ չկան։
Սերգեյ Լավրովը Թեհրան է ժամանել Բահրեյնից, որտեղ մասնակցել է Ռուսաստան-Ծոցի համագործակցության խորհրդի ռազմավարական երկխոսության 9-րդ փուլին։ Արաղչիի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։