|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ստամբուլում աղետալի ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, անհետ կորած երեք մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է «Habertürk» հեռուստաալիքը։
Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության և տեղական իշխանությունների վերջին տվյալների՝ քաղաքում գրանցվել է վերջին 80 տարվա ամենաուժեղ հորդառատ անձրևը:
Ջրհեղեղի հետևանքով քաղաքում հեղեղվել են հազարավոր տներ և ձեռնարկություններ, դադարեցվել են դպրոցական դասերը, իսկ Ստամբուլի օդանավակայաններում տասնյակ չվերթներ չեղարկվել կամ վերահասցեագրվել են այլ քաղաքներ։
Ավելի քան 3000 մարդ տարհանվել է անվտանգ վայրեր: