|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեզ հետ, արդեն միայն քաղաքականություն չէ։ Այն ավելի խորն է և բազմաշերտ։
Այսօրվա հայկական հասարակության մեջ կարելի է տեսնել մի քանի զուգահեռ գործընթացներ, որոնցից առաջինը՝ հոգեբանական հյուծումն է։
Այդպիսի հասարակությունն անընդունակ է ընտրություն կատարել իրականի գնահատմամբ։
Ավելի հաճախ նա ընտրում է նրան, ով խոստանում է ամեն ինչ, բայց տալիս ոչինչ կամ՝ հաճախ, հերթական նվաստացում»։