|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16:40-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում «Hyundai Sonata»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ ճակատի բախվել «BMW» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու այդ պահին վթարի վայրով անցնող «Ինստա սուշի»-ի աշխատակիցները, տեղափոխվել են հիվանդանոց։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը։