|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան ամենից շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Ռուսաստանից այցելուների թիվը 9 ամիսների ընթացքում կազմել է 704.935 (40%)։ Երկրորդ և երրորդ տեղերում զբոսաշրջիկներն են մեր հարևան երկրներից։ Վրաստանից Հայաստան այցելել է շուրջ 250.000 զբոսաշրջիկ (14%), իսկ Իրանից` շուրջ 150.000 (8%)։
«2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1,757,349 զբոսաշրջիկ, միայն սեպտեմբեր ամսին` 290,016 զբոսաշրջիկ»,-ասված է կոմիտեի հաղորդագրությունում։