|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել, ArmeniaSputnik-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ կառավարության հետ հանդիպումից հետո Ռուսական երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրեն (ընկերության կառավարման ներքո է գտնվում Հայաստանի երկաթուղին) Օլեգ Բելոզյորովը։
«Մենք քննարկել ենք կոնցեսիոն համաձայնագրի կատարումը․ այն կատարվում է, և պայմանավորվել ենք համատեղ աշխատել»,–ասել է նա։
Նա շնորհակալություն հայտնեց հայկական կողմին` նշելով, որ լավ արդյունք ունեցան քննարկումից։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր , որ Մոսկվան Երևանից պաշտոնական դիմումներ չի ստացել՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ։