|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Արցախի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի քրեական հետապնդումը մինչև չդադարեցվի, Հայաստանում քաղաքական կյանքի բնականոն ընթացքի մասին խոսելը կլինի ավելորդ շռայլություն»,-ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը մշտապես ՊՊԾ աշխատակիցների հսկողության տակ է, նրանց ուղեկցությամբ է տեղաշարժն ապահովվել. «Նախագահի բնակության վայրը պահպանում է ՊՊԾ աշխատակիցների կողմից։ Եթե որևէ հյուր նախագահի տան մուտքից մտնում է, մինչև նախագահին հանդիպելը, Նիկոլ Փաշինյանն ու պատկան մարմինները գիտեն՝ ով է այդ մարդը։ Այս պայմաններում նախագահին պարտադիր կալանավորելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սրա պատվերը եղել է կողքի պետությունից, կատարողները հայկական անուն-ազգանունով մարդիկ են։ Բաքվի բանտում մենք չունենք հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլյալում ունենք հայր և որդի։ Ժամանակն է կատարողները մի պահ սթափվեն ու մտածեն՝ ինչ են կատարում»,-նշեց Միկոյանը։