|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանում տեղի է ունեցել «Falcon Meeting-2026» համատեղ թռիչքա-մարտավարական զորավարժության բացման արարողությունը, որին մասնակցում էին Ադրբեջանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ։
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժությունները կազմակերպվել են երկու երկրների միջև ստորագրված «Ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության» համաձայն։
Միջոցառման ծրագրին համապատասխան՝ մասնակիցներին ներկայացվել են զորավարժությունների սցենարն ու առաջիկա խնդիրները։
Այնուհետև ցուցադրվել է ռազմաօդային ուժերի գործողությունները ներկայացնող տեսանյութ։